Եմենի բանակը ռազմական գործողություններ է ծավալել Ալ-Ղաիդայի դեմ

Եմենի ԶՈւ-ն ռազմական գործողություններ է սկսել արևելյան Հադրամութ գավառում՝ «ալ Ղաիդա»-ի՝ այնտեղ ապաստանած զինյալներին վնասազերծելու նպատակով։

Համաձայն ԶԼՄ-ների՝ Եմենի կառավարական զորքերը՝ հրետանային ստորաբաժանումների և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ հարվածներ են հասցնում ծայրահեղական իսլամիստներով բնակեցված Գիլ Բավազիր շրջանում։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Եմենի հարավում ՌՕՈՒ հարձակումների արդյունքում ոչնչացվել է «ալ Ղաիդա»-ի 7 զինյալ, 2-ը վիրավորվել են։ Հրթիռակոծման են ենթարկվել Աբյան գավառում զինյալներով լի 2 մեքենաները։

Եմենի իշխանությունները պայքար են մղում «ալ Ղաիդա»-ի դեմ՝ սկսած 2011-ի գարնանից։ Նրանց աջակցում է ԱՄՆ ԶՈւ-ն՝ մասնավորապես ԱԹՍ-երով հետախուզական տվյալներ տրամադրելով տեղանքից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *