Defense News կայքը հաղորդում է, որ Թայվանի զորքերի կիրառմանն են հանձնվել Ray-Ting 2000 համազարկային կրակի համակարգեր:
Առաջին խմբաքանակը տեղակայված է Մացզու կղզու վրա, որտեղից ունակ են խոցել չինական Ֆուցզյան գավառի օբյեկտները։
Չի տեղեկացվում, թե հստակ ինչ թվաքանակի համակարգեր են ստացվել, սակայն նշվում է, որ Թայվանի ՊՆ- ն մտադիր է ձեռք բերել 50 Ray-Ting 2000։
Համաձայն Թայվանի ՊՆ պաշտպանական համակարգերի գնման ծրագրի՝ ընդհանուր առմամբ համազարկային կրակի համակարգերի գնման վրա նախատեսվում է ծախսել շուրջ 14,5 միլիարդ Թայվան դոլար (486,9 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ray-Ting 2000-երը պետք է որ փոխարինեն 117 մմ տրամաչափի, հնացած Kung-Feng VI համակարգերին։
Հավելենք, որ Ray-Ting 2000-երն ունակ են խոցել մինչև 45 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները՝ 1 րոպեում արձակելով 40 հրթիռ։