Դեկտեմբերի 7-ին Լոռու մարզում ավտովթարում վիրավորվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ՝ մայոր և կապիտան: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ խոսնակի խոսքով՝ երկու զինծառայողներն էլ այս պահին ստանում են բուժում: Կապիտանի վիճակը գնահատվում է ծանր կայուն, մայորինը՝ թեթև:
Ավտովթարի մասին ավելի վաղ հայտնել էր shamshyan.com կայքը.
«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում»,– մասնավորապես նշում է լրատվակայքը: