Կանցկացվի պահեստազորի 1-ին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ և զորացրում

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում ընդունել է ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին որոշում: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Որոշման նախագծի մեջ նշված է, որ դրանով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ:

Նրանց ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի, ինչպես նաև նույն ամսին զորացրել սահմանված ժամկետում ՀՀ ԶՈւ պարտադիր զինծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

Սահմանվում է.

  1. զորակոչի ենթակա` ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից` համաձայն ՀՀ կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշման.
  2. ասպիրանտուրան ավարտած կամ գիտական աստիճան (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *