Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով 12 մարդ է ձերբակալվել

Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Ադանա նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» ֆինանսական հարցերով ղեկավարին

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» ֆինանսական հարցերով ղեկավարին

Ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները համաժամանակյա գործողություն են իրականացրել Ադանա նահանգի Սեյհան և Յուրեղիր գավառներում։ Գործողությանը ներգարվվել են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածները կապ են ունեցել ԻՊ հետ և նրանց զենք ու զինամթերք են ուղարկել։ Ձերբակալվածներից 2-ը անչափահաս են։ Ոստիկանության ուժերի կողմից հետախուզվում է ևս 5 անձ։

Նույն օրը թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հայտնում է, որ Հաթայ նահանգում ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» ֆինանսական հարցերով ղեկավար Մոհանադ Ալսանադը։

Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի տվյալներով՝ 2016-ի մարտ – 2017-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Սիրիա և Իրաք է գնացել շուրջ 1500 զինյալ, որից 900-ը ներկայում գտնվում է պատերազմական գոտիներում: Կենտրոնի տվյալններով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *