ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության վարժանքներ է արել

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի նավախմբերի մշտական տեղակայման վայրերից մեկում՝ Մախաչկալայում, անցկացվել են  հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության վարժանքներ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ըստ վարժանքների սցենարի՝ պայմանական հակառակորդը փորձել է նավերի ստորջրյա մասերը ականապատել։ Այնուհետև պայմանական դիվերսանտները միաժամանակ հարձակվել են տեղակայման վայրի բոլոր նավերի վրա։

«Գրաչոնոկ» կատեր

«Գրաչոնոկ» կատեր

Նավերում տագնապ է հայտարարվել, ինչից հետո անձնակազմերը նավերը նախապատրաստել են մարտի և հարձակման: Հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության ուժերը պայմանական հակառակորդի դիվերսանտներին ոչնչացնելու համար իրականացրել են նռնականետում:

Այնուհետև «Գրաչոնոկ» հակադիվերսիոն կատերի տեխնիկական միջոցները օգտագործելով՝ նավաստիները հայտնաբերել են դիվերսիոն խմբի ողջ մնացած անդամներին։

Վարժանքների ավարտին ջրասուզակների խմբերը նավերի, կատերների ստորջրյա մասում իրականացրել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման աշխատանքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *