Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի դիակ: Նախնական տվյալներով՝ մահացածը կապիտան է:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
«Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` նա Ադրբեջանի բանակի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի», – Նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:
Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են: