Ադրբեջանցի 20 դիպուկահար մարզվում է Թուրքիայի ոստիկանությունում

Ադրբեջանի «ուժային կառույցի» 20 դիպուկահար երկշաբաթյա պատրաստության կուրսեր են անցնում Թուրքիայում: Դասընթացն անցկացնում է Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Մարզումներն անցկացվում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից շուրջ 20 կմ հեռավորության վրա տեղակայված ուսումնական կենտրոնում: Կուրսերը ղեկավարմանը ներգրավված թուրք ոստիկանի խոսքերով՝ մարզվում են ադրբեջանցի ուժայիններ: Այս հայտարարությունից պարզ չէ, սակայն, թե Ադրբեջանի ուժային որ համակարգի զինվորականներ են մարզվողները:

Ամեն դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ նաև օրենսդրական մակարդակով Ադրբեջանի ուժային բոլոր կառույցների զինծառայողները ցանկացած պահի կարող են տեղափոխվել բանակ կամ ներգրավվել ռազմական գործողությունների՝ այդ հանգամանքը էական ազդեցություն չունի:

Ըստ թուրքական կողմի տվյալների՝ այդ կենտրոնում 2017 թ. ընթացքում վերապատրաստվել է 10 երկրից 150 դիպուկահար:

Թուրքիայում մարզվող ադրբեջանցի դիպուկահար

Թուրքիայում մարզվող ադրբեջանցի դիպուկահար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *