Թուրք-քրդական բախումների վիճակագրություն (հոկտեմբերի 19-25). Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Հոկտեմբերի 19-25-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 7 զինծառայող, ևս 11 զինծառայող վիրավորվել է: Վիճակագրությունը տեղադրվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

Թուրք-քրդական բախումներց ավերված թուրքական բնակավայր. Արխիվ

Թուրք-քրդական բախումներց ավերված թուրքական բնակավայր. Արխիվ

Ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ նույն ժամանակահատվածում ուժայինները Թուրքիայի արևելյան, հարավարևելյան նահանգներում և Իրաքի հյուսիսում «վնասազերծել են» քրդական կառույցի 72 զինյալ:

Շաբաթվա ընթացքում առավել ակտիվ գործողություններ իրականացվել են Թուրքիայի Հաքքարի, Շրնաք, Դիարբեքիր, Սղերթ (Սիիրթ), Էրզրում նահանգներում և Իրաքի հյուսիում: Թուրքական կողմը նաև հայտնում է, որ հայտնաբերվել են քուրդ զինյալներին պատկանող մի շարք զենքներ, պայթուցիկ նյութեր և սարքեր:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են 2015-ի ամռանից: Երկու տարուց ավել շարունակվող բախումներում երկու կողմերն էլ բավականին մեծ կորուստներ են ունեցել: Քրդերի հետ բախումներում հսկայական վնասներ են կրել նաև Թուրքիայի մի շարք նահանգներ, քիչ չէ նաև տեղահանված բնակչության թվաքանակը:

Թուրքիայի տարածքում ռազմական գործողություններին զուգահեռ, թուրքական օդուժը հաճախ հարվածում է PKK-ի ճամբարների Իրաքի հյուսիսում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *