Ռազմական ինստիտուտի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր դիմում է ներկայացրել հրաժարականի մասին։

Նրա դիմումը կքննարկվի ծառայողական քննության ավարտից հետո:

ռազմական ինստիտուտ

Նշենք, որ 2013-ի փետրվարին «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը թերթի խմբագրական խորհրդի կողմից պատվոգիր էր հանձնել Մարտին Կարապետյանին՝ հաղթող ճանաչելով «լավագույն ռազմական գործիչ» անվանակարգում:

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, մասնավորապես, Լևոն Մութաֆյանն իրենց ցավակցությունն են հայտնել Մ. Կարապետյանի հրաժարականի առիթով՝ շեշտելով, որ վերջինս իսկական ու արժանապատիվ սպա է, ճշմարիտ արհեստավարժ, որը հայրական վերաբերմունք ունի ամեն մի կուրսանտի նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *