Վանաձորի քաղաքապետն իր ցավակցություն է հայտնում համաքաղաքացի զոհված կուրսանտ Սիփան Մովսիսյանի ընտանիքին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և քաղաքապետարանի ողջ աշխատակազմը ցավակցում են Մովսիսյանների ընտանիքին՝ սիրելի զավակ Սիփան Մովսիսյանի մահվան կապակցությամբ:
Սիփան Մովսիսյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ էր, ով հունիսի 1-ին հրազենային վիրավորումի հետևանքով մահացել է ռազմական ինստիտուտում` պահակային ծառայություն իրականացնելիս:
Քաղաքապետը նաև անձամբ է իր ցավակցությունը հայտնել Մովսիսյանների ընտանիքին: Հայոց բանակի ապագա սպա Սիփան Մովսիսյանի մահվան կապակցությամբ այս օրերին վշտի զգացում է ապրում նաև ողջ Վանաձորը: Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին հրազենային վիրավորումից մահացել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանը։