Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ գնդապետ Արտակ Բուդաղյանը Մուրացանի հոսպիտալում Է, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։

Գնդապետ Արտակ Բուդաղյան

Գնդապետ Արտակ Բուդաղյան

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում կրակել էին Բուդաղյան եղբայրների վրա: Քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել է։ Երկրորդ եղբայրը՝ Արցախի ՊԲ N զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանը տեղափոխվել էր Երևանի Զինվորական կենտրոնական հոսպիտալ։

Ռազմինֆոյի հետ հեռախոսազրույցում Զինվորական կենտրոնական հոսպիտալի վերակենդանացման բանանմունքի պետը հերքել էր գնդապետ Արտակ Բուդաղյանի մահվան մասին լուրը՝ հավելելով, որ տուժածի վիճակը ծանր է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի 235 հոդվածի հատկանիշներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *