Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը հունիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են պաշտպանական ոլորտի աշխատանքներին առնչվող թեմայով խորհրդակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:

Զեկույց-հաշվետվությունների ընթացքում բարձրաստիճան զինվորականները ներկայացրել են ՀՀ զինված ուժերի զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, գնումների գործընթացի բարելավման, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների կանխարգելման, տեղակատվության և հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *