Թուրքիան պատրաստվում է երկար ժամանակով «հիմնավորվել» Սիրիայում. Թուրքիայի ՊՆ հայտարարության հետքերով

Թուրքական զինուժը Սիրիայի Իդլիբ նահանգում կմնա այնքան ժամանակ, մինչև այդ երկրից Թուրքիային սպառնացող վտանգները չվերանան. նման հայտարարություն հոկտեմբերի 10-ին արել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:  Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական ստորաբաժանում Սիրիայի հետ սահմանին. 07 հոկտեմբերի 2017 թ.

Թուրքական ստորաբաժանում Սիրիայի հետ սահմանին. 07 հոկտեմբերի 2017 թ.

Թուրքիայի ՊՆ ղեկավարը նշել է, որ իրենց հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումները Իդլիբում են տեղի «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը աջակցելու համար:

Թուրք նախարարը նման հայտարարություն արել է Վրաստանի Բաթում քաղաքում աշակերտների հետ հանդիպմանը: Ջանիքլին Բաթում է մեկնել այնտեղ անցկացվելիք Արևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թուրքիան հետախուզական ստորաբաժանումներ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ: Թուրքական հատուկ նշանակության և հետախուզական ուժերը պետք է պլացդարմ նախապատրաստեն ավելի մեծաքանակ զորքով սիրիական այդ նահանգ մտնելու համար:

CNN Turk. Թուրքիան սիրիայի սահմանին կուտակած զինտեխնիկան պահում է պատրաստ վիճակում

CNN Turk. Թուրքիան սիրիայի սահմանին կուտակած զինտեխնիկան պահում է պատրաստ վիճակում

Թուրքիան Իդլիբում դաշնակցում է տարբեր խմբավորումների հետ, որոնք գործում են Անկարայի աջակցությամբ: Իդլիբ նահանգում թուրքական զինուժի տեղակայումը որոշվել է Աստանայի բանակցություններում՝ Իրանի և Ռուսաստանի համաձայնությամբ:

Սիրիայում հրադադարի պահպանման երեք երաշխավոր երկրները Սիրիայի տարածքի զգալի մասը բաժանել են ազդեցության գոտիների, որոնցից յուրաքանչյուորւմ պատասխանատու է կողմերից մեկը: Իդլիբի ներսում անվտանգության համար պատասխանատու է Թուրքիան, իսկ սահմանների երկայնքով՝ Ռուսաստանը:

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *