Հոկտեմբերի 1-12-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 3-րդ ավիաբազայում՝ Քոնիա, անցկացվում է «Ազգային Անադոլուի փյունիկ» (Millî Anadolu Ankası) ՌՕՈւ զորավարժությունը: Ներգրավվել են բոլոր զորատեսակներից ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ստորաբաժանում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժության նպատակը համատեղ և/կամ միասնական գործողության ընթացքում փրկարարական սցենարով առաջադրանքների իրականացումը և վարժանքների մասնակիցների միջև համատեղ աշխատելու ունակության բարձրացումն է:
Վարժանքներին ներգրավվել են Թուրքիայի ՌՕՈւ՝
- F-16 կործանիչ,
- AS-532 Cougar բազմանպատակային ուղղաթիռ,
- Վաղ նախազգուշացման և վերահսկման պարեկային ինքնաթիռ:
Թուրքիայի ցամաքայի զորքերի՝
- Բազմանպատակային ուղղաթիռ,
- Փրկարարական խումբ:
ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության ուժերի՝
- Բազմանպատակային ուղղաթիռ,
- Մեկ ջոկ:
Զորավարժությանը կմասնակցի նաև ռազմածովային ուժերի «ստորջրյա հարձակման» մեկ ջոկ: