Թուրքիայի ուժային կառույցներին նախատեսվում է մատակարարել 120 միավոր «Բայրաքթար» ԱԹՍ. Anadolu

Ներկայում Թուրքիայի զինված ուժերի և ուժային այլ կառույցների սպառազինությունում առկա է 30 միավոր տեղական արտադրության «Բայրաքթար» մարտավարական հետախուզական ԱԹՍ: Զինուժին և ոստիկանությանը Նախատեսվում է  մատակարարել ևս 120 «Բայրաքթար»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժում ներկայում առկա է 1 միավոր «Անքա» անօդաչու թռչող սարք: Նախատեսվում է զինուժին և ոստիկանությանը հանձնել ևս 42 միավոր «Անքա» ԱԹՍ (Ամենայն հավանականությամբ խոսքը «Անքա-Բ» ԱԹս-ի մասին է, կամ դրա հարվածային տարբերակի: Անքա-Ա ԱԹՍ-ներ թուրքական զինուժը ավելի վաղուց էր ստացել):

«Անադոլու»-ի տվյալներով՝ 2017-ի հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը Թուրքիայի տարածքում և դրա սահմաններից դուրս ԱԹՍ-ների ներգրավվմամբ 562 գործողություն է իրականացվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK): Դրանց արդյունքում ընդհանոր առմամբ «վնասազերծվել է» PKK-ի 1853 զինյալ, որից 986-ը երկրի տարածքում, իսկ 867-ը սահմաններից դուրս:

Հիշեցնենք, որ թուրքական «Քալե» և «Բայքար» ընկերությունների համատեղ արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին հանձնվել էր 2014-ի նոյեմբերին։

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․ 

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մետր,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Թուրքիայի զինուժը օգտագործում է «Բայրաքթար» ԱԹՍ-ի և՛ հարվածային, և՛ հետախուզական տարբերակները PKK-ի զինյալների դեմ գործողություններում։

«Անքա» հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվում է թուրքական TAI ավիաշինական ընկերությունը։

«Անքա» ԱԹՍ-ի  մարտավարատեխնիկական բնութագիրը․ 

  • Երկարությունը՝ 8 մետր,
  • Թևերի բացվածքը՝ 17.3 մ,
  • Արագությունը՝ 217 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24 ժ,
  • Կարող է հետախուզություն կատարել 9 կմ բարձրության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *