Թուրքիան հաճախակիացրել է ավիահարվածները Իրաքում PKK-ի դիրքերին

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ռմբակոծել են Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Թուրքական օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի լեռնային Ավաշին-Բասյան և Զապ շրջաններում:

Նշվում է, որ հարվածների արդյունքում «ոչնչացվել են քրդերին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ»: Գործողությանը ներգրավված ինքնաթիռներն արդեն վերադարձել են մշտական տեղակայման վայրեր:

Թուրքիան հատկապես վերջին տարիներին պարբերաբար է հարվածում Իրաքում PKK-ի դիրքերին, սակայն 2017 թ. սեպտեմբերին այդ հարվածները զգալիորեն հաճախակիացել են՝ վերածվլեով գրեթե ամենօրյա գործողության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *