Մեկ ամիս է զորամասի տեղամասում խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան. ՊԲ զորամասի հրամանատար

ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը հայտնել է, որ իրենց զորամասի պահպանությանը վստահված սահմանահատվածում այս պահին օպերատիվ-մարտավարական վիճակը հանգիստ է, արդեն մեկ ամսից ավելի է՝ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան, խոսքը վերաբերում է հրանոթային, ականանետային, հակատանկային միջոցներին: Փոխանցում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

«Լարվածություն չկա, արդեն մեկ ամսից ավելի է՝ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան…ինչպես, ասենք, մայիս-հուլիս ամիսներին էր, թեև հանգիստ ասելով բնավ նկատի չունեմ ավտոմատի կամ դիպուկահարների կրակոցները, դրանք գրեթե ամեն օր են»,– նշել է գնդապետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *