Իրաքյան Քրդստանի վարչապետ. հանրաքվեն Թուրքիայի համար վտանգ չէ

Իրաքի քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ անկախության հանրաքվեն Թուրքիայի համար որևէ վտանգ չի պարունակում: Բարզանին նման հայտարարություն արել է հանրաքվեին մասնակցելուց հետո: Հայտարարությունը փոխանցում է քրդական Rudaw գործակալությունը:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին և Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին և Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Դեկտեմբեր 2014 թ.

Քրդական ինքնավարության վարչապետը նշել է, որ ինքը անձամբ վերջին 2 ամսվա ընթացքում քանիցս գնացել է Թուրքիա և փորձել համոզել, որ քրդերի անկախությունը Թուրքիային որևիցե վնաս չի տա, սակայն դա անել չի հաջողվել:

Բարզանին նաև ընդգծել է, որ «Թուրքիան Իրաքյան քրդերի և առհասարակն քրդերի ամենամեծ բարեկամն է»: Նա հիշեցրել է, որ թուրքական պետությունը «իրենց շատ է օգնել»:

Վերջում քուրդ պաշտոնյան հայտարարել է,ո ր Թուրքիայի հետ սահմանային անցակետերը չեն փակվել: Նա ավելացրել է, որ իրենք պատրաստ են երկխոսությունը շարունակել նաև Իրաքի հետ:

Չնայած Բարզանու հայտարարությանը՝ թուրքական կողմը շարունակում է ընդգծել, որ քրդերի անկախությունը կսպառնա իրենց անվտանգությանը, ինչից խուսափելու համար կարող են անգամ ռազմական գործողություններ սկսել: Չի բացառվում, որ Բարզանու հայտարարությունը Թուրքիային այդ քայլից հետ պահելու ջանք է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *