Հունգարիան Մի-8 ուղղաթիռները փոխարինելու մրցույթ է պատրաստում

Հունգարիան իր օդուժի համար բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ գնելու միջազգային մրցույթ է պատրաստում, — հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը ապրիլի 15-ին: Համաձայն ՊՆ-ի. «մրցույթը սահմանում է Հունգարիայի՝ ուղղաթիռային կարողությունների վերաբերյալ պահանջներն ու ակնկալիքները հաջորդ 4 տասնամյակների համար»: Մրցույթի մանրամասներն ի սկզբանե՝ ապրիլի 12-ին ներկայացրել էր Հունգարիայի պաշտպանության նախարար Ճաբա Հենդեն տեղական ռադիոկայանով:

Հունգարիայի ԶՈՒ Մի-8Տ ուղղաթիռ

Հունգարիայի ԶՈՒ Մի-8Տ ուղղաթիռ

Հունգարիային անհրաժեշտ են նոր բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ՝ փոխարինելու իր հնացած Մի-8 (ՆԱՏՕ անվանումը՝«Hip») ուղղաթիռները, որոնց մի մասը դեռ 1969 թվականից են շահագործվում:

Օդուժն ունի ընդամենը 28 հատ տարատեսակ Մի-8, չնայած ենթադրվում է, որ միայն յոթն են աշխատող՝ վեց Մի-8 Տս և մեկ Մի–8 ՊՍ: Շահագործվում են նաև յոթ հատ Մի-17 (ՆԱՏՕ անվանումը՝«Hip-H») ուղղաթիռներ:

Պաշտպանության նախարարի խոսքերով Հունգարական պաշտպանական ուժերի Մի-8-երի մոդերնիզացիան ու սպասարկումը չէր համապատասխանում պահանջվող չափանիշներին, ինչի արդյունքում շատ ուղղաթիռներ դարձան անպիտան թռիչքի համար։ Հենդեն նշել է, որ Հունգարիան այս խնդրին երկարաժամկետ լուծում պետք է գտնի: Նախարարը հայտարարել է, որ մրցույթի վերաբերյալ որոշումը կկայացվի կառավարության պաշտոնավարման հաջորդ շրջանի սկզբում (2014թ. սկզբին Հունգարիայի խորհրդարանի ընտրություններից հետո)։
Հունգարիայի պաշտպանական ուժերն 2008թ մայիսին տաս նոր բազմաֆունկցիոնալ ուղղաթիռի պահանջ էին ներկայացրել, սակայն 2011թ. սկզբին բյուջետային ճնշումները ստիպեցին ՊՆ-ին հետաձգել այդ պլանները։ 2011թ սպետեմբերից ՊՆ-ն բանակցում էր ԱՄՆ ծովային հետևակի նախկին պաշարներից 32 հատ Bell UH-1N “Huey” բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ գնելու համար. 2012թ. հունվարին փոխանցումը հաստատվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից:

Այնուամենայնիվ, 2012թ. վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ հունգարական կառավարությունը հրաժարվել էր այդ ուղղաթիռների վերազինման ու սպասարկման 342 մլն դոլար արժողությամբ ծրագրից:

Հունգարիայի՝ բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների գնման մրցույթում նախորդ մրցակիցներն էին Eurocopter EC 725, Սիկորսկի S-70i, Black Hawk, NHIndustires NH-90, կամ Միլի նոր՝ Մի-17 ուղղաթիռները:

Նիկոլաս դե Լարրինագա, «Ջեյնս Դիֆենս Ուիքլի» շաբաթաթերթի եվրոպական բաժնի խմբագիր
Սկզբնաղբյուր. Hungary preparing Mi-8 replacement tender, JDW, 24 ապրիլի 2013, էջ 15

Թարգմանեց Աննա Կարապետյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *