«Սաբահ». Թուրքիան պատրաստվում է Սիրիայում երկրորդ գործողությանը

Օգոստոսի 30-ին թուրքական «Սաբահ» պարբերականի կայքը հայտնում է, որ Թուրքիայի զինուժը սեպտեմբերին պատրաստվում է երկրորդ ռազմական գործողությունը սկսել Սիրիայի հյուսիսում: Ըստ պարբերականի՝ Անկարայի նոր թիրախը Իդլիբի նահագն է, որի շուրջ «համաձայնության են եկել Ռուսաստանի և Իրանի հետ»:

Թուրքական պարբերականի հոդվածում նշվում է, որ գործողությունը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 13-15-ին Աստանայում Սիրիայի «ոչ բախումային» գոտիների հստակեցումից հետո:

Թուրքիան զրահատեխնիկա է ուղարկում Սիրիայի սահման

Թուրքիան զրահատեխնիկա է ուղարկում Սիրիայի սահման. (արխիվ)

Նշվում է, որ Աստանայում երեք երաշխավոր երկրները՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, Իդլիբի նահանգում պետք է ստանձնեն որոշակի հատվածներում անվտանգության ապահովման երաշխավորի դերը: Ըստ այդմ՝ Թուրքիան իրավունք կստանա զորքեր մտցնել Իդլիբի որոշ հատվածներ:

Հոդվածի հեղինակը նշում է, որ նման որոշում կայացվել է «անցած օրերին» Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի և ազգային հետախուզական կազմակերպության մասնակցությամբ անցկացված ժողովում:

«Սաբահի» հոդվածում նշում են, որ հիմնական նպատակներից մեկը նաև ԱՄՆ կողմից այդ հատվածները Սիրիայի քրդերի PYD/YPG կառույցին հանձնելու հնարավորության բացառումն է: Թուրքիան այդ կառույցը համարում է «ահաբեկչական»:

Առայժմ նշված տեղեկությունը որևէ այլ աղբյուրով չի հաստատվել և հավաստիության մասին հնարավոր չէ խոսել:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2016 թ. օգոստոսի Սիրիայի հյուսիսում սկսել էր «Եփրատի վահան» գործողությունը: Շուրջ 7 ամիս տևած գործողության արդյունքում թուրքական զինուժը վերահսկողություն է հաստատել Հալեպից հյուսիս ընկած հատվածներում՝ թույլ չտալով քրդական երկու փաստացի ինքնավար շրջանների միավորումը:

Իրադրությունը Սիրիայում. 18.08.2017թ.

Իրադրությունը Սիրիայում. 18.08.2017թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *