Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կողմ է ամերիկյան միջուկային զենքը երկրից դուրս բերելուն

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Նյու Յորք այցի վերջին օրը հայտարարել է, որ պաշտպանում է Սոցիալ-դեմոկրտական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցի՝ ամերիկյան միջուկային զենքը Գերմանիայից հանելու առաջարկը: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականի կայքը:

«Իհարկե ես վստահ եմ, որ կարևոր է, որպեսզի մենք կրկին խոսենք սպառազինության վերահսկման և զինաթափման մասին».— հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

Պարբերականը նշում է, որ Գերմանիայի Բյուխելի զինապահեստում պահվում է մինչև 20 միավոր միջուկային մարտագլխիկ:

ամերիկյան արտադրության B61-12 միջուկային մարտագլխիկով հրթիռներ

ամերիկյան արտադրության B61-12 միջուկային մարտագլխիկով հրթիռներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *