ՊԲ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. Տիգրան Աբրահամյան

Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. ընդհանուր բյուջեն 15 հազար դոլար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ում նախաձեռնությամբ այդ գումարները հատկացվեցին, չհամաձայնվեց հրապարակել իր անունը, ճիշտ այնպես, ինչպես անցած ամսվա նմանատիպ նախաձեռնության ժամանակ և դրան նախորդող բոլոր դեպքերում, բայց տեղեկացրեց, որ առաջիկայում ևս զինված ուժերում նոր նախաձեռնություններ են սպասվում», — նշված է գրառման մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *