Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 ուժային, ևս 4-ը վիրավորվել է

Օգոստոսի 7-ին հարաարևելյան Դիարբեքիր նահանգի Հազրո գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա․ սպանել է 3 «գյուղական պահապանների»։  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Օգոստոսի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ուժայինների և PKK-ի զինյալների բախումներում սպանվել է ոստիկանության 1 հատուկջոկատային, ևս 1-ը վիրավորվել է: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Քուրդ զինյալների դեմ գործողություններում ներգրավված են ինչպես ժանդարմերիայի, ոստիկանության, այնպես էլ թուրքական բանակի տարբեր ստորաբաժանումներ:

Արդեն 2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր են ավերակների վերածվել, տարբեր հաշվարկներով էլ 350-500 հազար մարդ տեղահանվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *