Ռուսաստանի ԶՈւ մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացնում Ստավրոպոլում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ստավրոպոլում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները վարժանքներ են անցկացնում «Նիկոլո-Ալեքսանդրովսկի» ուսումնա-մարզական համալիրում։ Վարժանքներին ներգրավվել է 400 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա։ Այս մասին օգոստոսի 2-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին ներգրավվել են «Գռադ-Մ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցներ, ՄՏ-ԼԲՄ զրահափոխադրիչներ և այլ սպառազինություն։

Ռուսաստանի զինված ուժերի «Մստա-Ս» ինքնագնաց հրատենային համակարգերը վարժանքի ժամանակ

Ռուսաստանի զինված ուժերի «Մստա-Ս» ինքնագնաց հրատենային համակարգերը վարժանքի ժամանակ

Վարժանքները անցկացվելու են գիշերային և ցերեկային ժամերին, զինծառայողները յուրացնելու են դժվարանցանելի տեղանքներում գործելու, կրակային դիրքերը քողարկելու հմտություններ։

Վարժանքներին ուշադրություն է դարձվելու մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդմանը, զինտեխնիկան օգտագործելու հմտությունների կատարելագործմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *