Մեկնարկել է Թուրքիայի և Կատարի ԶՈւ համատեղ զորավարժությունը

Օգոստոսին 1-ին Կատարում մեկնարկել է այդ երկրի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը: Զորավարժությունը անցկացվելու է երկու փուլով՝ ցամաքային և ծովային: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Թուրքիան 2 միավոր «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկել Կատար

Թուրքիան 2 միավոր «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկել Կատար

Ըստ աղբյուրի՝ զորավարժությանը թուրքական կողմից մասնակցելու է Կատարում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայում ծառայող 250 զինծառայող և 30 միավոր զրահատեխնիկա:

Զորավարժության հայտարարված նպատակը Թուրքիայի և Կատարի զինված ուժերի գործողությունների համակարգումն է և փոխգործակցության ամրապնդումը: Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ զորավարժությունը ավարտվելու է օգոստոսի 8-ին:

Նշենք, որ զորավարժության ծովային փուլին մասնակցելու համար Թուրքիան Կատար է ուղարկել նաև ռազմածովային ուժերի TCG Gökova ֆրեգատը՝ 214 զինծառայողով: Թուրքիայի և Կատարի նավատորմերի համատեղ վարժանքները անցկացվելու են Համադ նավահանգստում, Դոհայում տեղակայված ՌԾՈւ ռազմաբազայում և Կատարի ջրային տարածքներում:

Կատարում թուրքական ռազմաբազայի տեղակայման գործընթացը սկսվել է դեռևս 2015-ին՝  երկու երկրների միջև կնքված ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագրի շրջանակներում:

Երկու երկրների կառավարությունների միջև Կատարում թուրքական զորախումբ տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) կնքվել է 2016-ի ապրիլին: 2017-ի հունիսին այդ համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը, ինչից հետո էլ հնարավոր է դարձել զորախմբի տեղակայում:

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի իրականացման դեպքում կվերականգնեն հարաբերությունները Կատարի հետ

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի իրականացման դեպքում կվերականգնեն հարաբերությունները Կատարի հետ

Հատկանշական է, որ թուրքական կողմը հապճեպ կարգով վավերացրեց այդ պայմանագիրը, այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եմենը, Լիբիան, Մալդիվները, Կորոմյան կզղիները, Սենեգալը, Մավրիտանիան: Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցրել են Ջիբութին, Հորդանանը, Չադը, Նիգերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *