Օգոստոսի 2-ին Թուրքիայում կայացել է Բարձրագույն ռազմական խորհրդի հերթական նիստը: Այն անցկացվում է 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված ձևաչափով. ռազմական խորհրդում մեծամասնություն են կազմում քաղաքացիական պաշտոնյաները:
2017 yılı Yüksek Askerî Şûra olağan toplantısı, Başbakan Binali Yıldırım başkanlığında, Çankaya Köşkü'nde başladı. pic.twitter.com/pHlrxp8k6G
— Savunma Bakanlığı (@tcsavunma) August 2, 2017
2016 թ. հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո կատարված փոփոխությամբ Բարձրագույն ռազմական խորհուրդը զրկվել է զինվորական մեծամասնությունից: Այդուհետ խորհրդի անդամների մեջ մեծամասնություն են կազմում քաղաքացիականները՝ կառավարության անդամների մի մասը: Զինվորական անդամներ մնացել են միայն ԶՈւ ԳՇ պետը, ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի հրամանատարները:
Սա նշանակում է, որ այսուհետ բանակին վերաբերող գրեթե բոլոր հարցերը լուծվելու են անմիջապես կառավարության կողմից: Խորհուրդը զբաղվում է զինված ուժերի ռազմավարության հաստատմամբ, բանակի վերաբերող այլ խնդիրների մասով որոշումների կայացմամբ: Վարչապետի որոշմամբ կարող են քննարկել բանակին վերաբորղ ցանկացած հարց:
Խորհրդի նիստերին որոշվում է նաև բանակի հրամկազմը, հեռացվում և առաջ են քաշվում բարձրագույն զինվորական հրամկազմի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ:
Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի նիստ գումարվում է տարին առնվազն մեկ անգամ՝ օգոստոսին։ Որոշումները հաստատվում են նախագահի կողմից: Խորհրդի նիստի որոշումները համարվում են գաղտնի, սակայն որոշ հանրային բնույթի որոշումներ հրապարակայնացվում են պաշտպանության նախարարության կողմից:
- Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստ. 2015 թ.
- Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստ. 02.08.2017 թ.