Հուլիսի 30-ին «հայկական կողմի արձակած» կրակից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն (Əkbərli Hüseyn Zakir oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Էքբերլի Հուսեյնը Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Եչարա գյուղի բնակիչ էր՝ ծնված 1993-ին։
- Ադրբեջանի ԶՈւ սպանված լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն
- Ադրբեջանի ԶՈւ սպանված լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն
Նշենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 38 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի Ներքին զորքերից։