Ռուսական նոր և արդիականացված ինքնաթիռները և ուղղաթիռները, այդ թվում՝ Կա-52 ուղղաթիռը, կզինվեն ԼԻՆՍ-100PC նավիգացիոն համակարգերով, որոնց հիմքում ֆրանսիական «Սաժեմ» ընկերության միասռնի լազերային հիրոսկոպներն են։
Հիրոսկոպի միջոցով հնարավոր է ստանալ տեղեկություն այն մարմնի տեղաշարժման վերաբերյալ, որի վրա այն տեղադրված է։
ԼԻՆՍ-100PC համակարգերն արտադրվում են «ՌՍ-Ալյանս» ընկերության կողմից, որը ձևավորվել է ռուսական «Ռոստոխնոլոգիի» և ֆրանսիական «Սաժեմ» ընկերությունների հիման վրա 2011 թվականին։ Ընկերությունը նախատեսում է տարեկան շուրջ 100 միավոր ԼԻՆՍ-100PC արտադրել։
Աղբյուր. ЦАМТО