Հուլիսի 25-ին Ուկրաինայի ԶՈւ «Գոնչարովսկի» զորավարժարանում ներկայացրել են տեղական ռազմական արտադրանքի նմուշներ: Ներկայացվել է նաև յուրատիտ հեռակարավարվող հարվածային սարք:
Ցուցադրությանը ներկա է եղել նաև Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը: Այս մասին հայտնում է կառույցի կայքը:
Հեռակարավարվող «Ֆանտոմ-2» հարվածային սարքի մարտավարատեխնիկական բնութագրի մասին ոչինչ չի ասվում, սակայն նկարներից երևում է, որ սարքի վրա տեղադրված է ավիացիոն տեխնիկայի (հիմնականում ուղղաթիռների) համար նախատեսված հրթիռների արձակման Բ-8Վ20Ա բլոկ:
Բլոկը ունի 80 մմ հրթիռների համար նախատեսված 20 հատ ուղղորդիչ և արձակում է С-8 չկառավարվող հրթիռներ:

Հեռակառավարվող ուկրաինական «Ֆանտոմ-2» սարքը՝ զինված Մի-24 ուղղաթիռի վրա տեղադրված հրթիռների արձակման Բ-8Վ20Ա բլոկով