Վրաստանը մտադիր է Աֆղանստանում վիրավորված զինծառայողների բուժման համար բժշկական կենտրոն հիմնել, քանի որ ներկայումս վիրավոր վրացի սպաներն ու զինվորները բուժումն ստանում են հայրենիքից հեռու։
Այդ մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և հավելել, որ այդ հարցում Վրաստանին կօգնի ԱՄՆ-ը։
Ալասանիայի խոսքով՝ ասվածի իրականացման նպատակով Վրաստանում կմշակվի պետական ծրագիր։
Նշենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում վրացի 18 զինծառայող է զոհվել։ Վիրավորների թիվն անհհայտ է։
Աղբյուր . ВЗГЛЯД