Ամերիկան Թուրքիային 2 «Փեթրիոտ» համակարգ է տրամադրելու

ՆԱՏՕ-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ 2 «Փեթրիոտ» հրթիռային համակարգեր է տրամադրելու Թուրքիային, հաղորդում է Նյու Յորք Թայմսը:

«Փեթրիոտ» համակարգերը սպասարկելու համար ԱՄՆ-ն նախատեսում է մոտ 400 զինծառայող ուղարկել Թուրքիա: Նախատեսվում է, որ համակարգերի առաքումը տևելու է մոտ 3 շաբաթ:

Ամերիկյան մարտկոցները միանալու են Գերմանիայի և Հոլանդիայի տրամադրած երկուական համակարգերին, Թուրքիայի Սիրիային հարող հարավային սահմանը պաշտպանելու համար: Վեց մարտկոցները, որոնք նախատեսվում է գործարկել գալիք հունվարի վերջին, ենթարկվելու են ՆԱՏՕ-ի հրամանատարությանը։

Համակարգերի տեղակայման համար ՆԱՏՕ-ի հատուկ խումբը զննել է Թուրքիայի 10 տեղանք: Բայց Թուրքիային ավելի շատ համակարգեր տրամադրելու հարցին խոչնդոտել է Հյուսիսային Կորեայի այս շաբաթ արձակած արբանյակը: ԱՄՆ պաշտոնիաները չեն ցանկացել Թուրքիային ավել համակարգեր տրամադրել, քանի որ չգիտեն, թե դրանք ինչքան ժամանակ են այնտեղ տեղակայվելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *