Հյուսիսային Կորեան կորցրել է արձակած արբանյակի վերահսկողությունը

Ըստ «NBC News» լրատվական գործակալության Հյուսիսային Կորեան կորցրել է դեկտեմբերի 11-ին արձակված արբանյակի նկատմամբ վերահսկոսղությունը։ Գործակալությունը, սակայն, չի բացահայտել իր աղբյուրը, նշելով միայն, որ տեղեկությունը տրամադրել է ամերիկյան մի պաշտոնյա։

Անանուն պաշտոնյան նաև նշել է, որ դեռևս հայտնի չի, թե ինչ ֆունկացիաներ պիտի կատարեր այդ սարքը։

Նշենք, որ արբանյակի արձակումից հետո Հյուսիսային Կորեան արանացել էր մի շարք երկրների և ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննադատությանը։ Վերջինը Հյուսիսային Կորեայի այդ քայլը որակել էր որպես ՄԱԿ բանաձևերի խախտում։ Նման կարծիք է արտահայտել նաև ԱՄՆ-ը` հավելելով, որ արբանյակի արձակումը տարածաշրջանային անվտանգությանը:

Հյուսիսկորեացիների քայլը դատապարտել են նաև Պհենյանի նկատմամբ ավելի բարյացկամ տրամադրված Ռուսաստանն ու Չինաստան։ Ռուսաստանը մեղադրել է Հյուսիսային Կորեային միջազգային հանրության կարծիքը արհամարելու մեջ, իսկ Չինաստանը, ով Հյուսիային Կորեային կոչ էր արել արբանյակը չարձակել, իր ափսոսանքն է արտահայտել:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի 2006 և 2009 բանաձևերի Հյուսիսային Կորեային արգելված է հրթիռային և ատոմային փորձարկումներ կատարելը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *