Չինաստանը հնարավոր է էականորեն կրճատի բանակի թվաքանակը

Չինաստանի  ժողովրդա-ազատագրական բանակում լուրջ փոփոխություններ են կատարվելու. Շուրջ 2,3 միլիոն անձնակազմով բանակում կարող է մնալ 1 միլիոնից քիչ զինծառայող:  Այս մասին հուլիսի 11-ին հայտնել է չինաստանյան Global Times լրատվական կայքը: Նույն լուրը տարածել է նաև բանակի պաշտոնաթերթի կայքը:

Հիմնական կրճատումները սպասվում են ցամաքային զորքերում: Փոխարենը ավելացվելու են ռազմածովային, հրթիռային, ռազմավարական օժանդակման ուժերի հնարավորությունները:

Չինաստանի բանակի՝ զենքի վերահսկման ասոցիացիայի խորհրդականը հայտնել է, որ կրճատումների հիմքում Չինաստանի առջև դրված ռազմավարական խնդիրների փոփոխությունն է: Եթե առաջ խնդիր էր դրված սահմանի երկայնքով պաշտպանել երկիրը, ապա ներկայում հիմնական խնդիրը մեծ հեռավորության վրա հնարավոր հարձակումը կասեցնելն է:

Ժողովրդա-ազատագրական բանակի ընդհանուր թվաքանակը 2015 թ. դրությամբ հաշվվում էր շուրջ 2,3 մլն: Այդ ժամանակ Չինաստանի ղեկավար Սին Ցզինպինը հայտարարել էր, որ բանակը կրճատելու են 300 հազարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *