Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Հուլիսի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 44 զինծառայող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն իրականացնելու նպատակով մեկնել է Աֆղանստան:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան. հուլիս 2017

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան. հուլիս 2017

Ներկայում Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությանը մասնակցում է Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, որից 2-ը ռազմական բժիշկ, 2-ն էլ ինժեներական զորքերի ծառայող:

Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ներգրավված են 2002 թվականի նոյեմբերից: Ներկայում Ադրբեջանն այլ տեղերում խաղաղապահ առաքելությունների չի մասնակցում:

Բացի Աֆղանստանից, Ադրբեջանի զինծառայողները 1999-2008թթ խաղաղապահ ծառայություն են իրականացրել Կոսովոյում (ընդհանուր առմամբ մասնակցել է Ադրբեջանի ԶՈւ 362 զինծառայող), իսկ 2003-2008թթ. նաև Իրաքում (ընդհանուր առմամբ՝ 151 զինծառայող):

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *