Արցախի Մարտունի քաղաքում 4 քառահարկ շենքերով նոր թաղամաս է կառուցվում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո թաղամասը տրամադրվելու է սպայական ընտանիքներին: Նախագծի համաձայն՝ բոլոր շենքերը ունենալու են ապաստարաններ: Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարության կայքը:
Հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում են պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը: Նոր թաղամասի շահագործումը նախատեսված է 2020 թվականին:
Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խմբերի ընտանիքներին:
Ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին, Մարտունիում շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս՝ բազմաբնակարան երեք շենք, որոնք ևս տրվել էին սպայական ընտանիքներին: Հանձնված բնակարաններից 41-ը երեքսենյականոց էին, 26-ը՝ չորսսենյականոց:
Նոր թաղամասը վերջերս շահագործման հանձնված հենց այս թաղամասի հարևանությամբ է կառուցվում՝ նույն նախագծով: