Տանկեր և այլ զրահատեխնիկա արտադրող ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունն զբաղվում է Հայաստանին նախկինում մատակարարված «ռազմական նշանակության արտադրանքի» արդիականացմամբ: Այս մասին հայտնի է դառնում ընկերության տարեկան հաշվետվությունից:
Փաստաթղթում նշվում է, որ 2017 թվականին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ընկերության առաջնահերթություններից է նաև Հայաստանին մատակարարված արտադրանքի հետագա արդիականացումը:
Սակայն փաստաթղթում չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Հավանական է, որ խոսքը Հայաստանի սպառազինության մեջ եղած Տ-72 տանկերի արդիականացման մասին է: