Հունիսի 28-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հրապարակել է հուլիսին «Անվտանգության գոտի» հայտարարվող տարածքի կոորդինատներ: Նշված կոորդինատների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ տվյալ գոտին Թուրքիայի կենտրոնական Անկարա, Քոնիա և Աքսարայ նահանգների միջև ընկած Թուզ լճի և հարակից շրջանների մի մասում է:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը սովաբար «անվտանգության գոտի» է սահմանում այն տարածքներում, որտեղ պատրաստվում է զորավարժություն անցկացնել, կամ ռազմական գործողություններ վարել «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) դեմ:
Հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 3-23-ին նշված շրջաններում «մուտքի արգելք» է սահմանվում: