Հունիսի 26-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկն անցկացրել է մարտական կրակով գումարտակային մարտավարական զորավարժություն, որի մտահաղացմամբ կասեցվել է պայմանական հակառակորդի հանկարծակի հարձակումը:
ՊԲ ստորաբաժանումը հակագրոհով զբաղեցրել է ավելի նպաստավոր բնագծեր: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ուժեղացված մոտոհրաձգային գումարտակը կենտրոնացման շրջանում նախորոշված կրակային բնագծեր է զբաղեցրել, կասեցրել է հակառակորդի գրոհը:
Այնուհետև անցել է հակահարձակման, վերականգնել է առաջնագիծը և զբաղեցրել է առավել նպաստավոր բնագծեր և անցել է պաշտպանության:
Զորախաղերի ընթացքում ուշադրություն է դարձվել նաև կապի և ղեկավարման համակարգերին, ստորաբաժանումների և զորատեսակների փոխգործակցությանը, անձնակազմի կատարողական կարգապահությանը: