Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավտոմեքենայի պայթյունից մահացել է երկրի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության աշխատակից, գնդապետ Մաքսիմ Շապովոլը: Դեպքի վայրում աշխատում են փորձագետները: Պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ կայքը:
Ուկրաինայի լրատվամիջոցները հայտնում են, որ մահացած գնդապետը եղել է ՊՆ հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության զորքերի հրամանատարը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդակցության դեպարտամենտի տնօրենը հայտնել է, որ պայթյունի հետևանքով սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող: Կիևի ոստիկանությունը վարույթ է սկսել «ահաբեկչություն» հոդվածով:
Նրա խոսքով՝ մեքենայի պայթելու պատճառը գործի դրված պայթուցիկ սարքն է: