ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում նշանակվել է նոր պետ

Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Բուժանձնակազմի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը ներկայացրել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Վիգեն Սարգսյանը այցելել է զինվորական հոսպիտալ

Վիգեն Սարգսյանը այցելել է զինվորական հոսպիտալ

Վիգեն Սարգսյանը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Նշվում է, որ իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը և նշել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ, արձանագրվող թերացումներից հետևություններ անելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *