Իսրայելի ավիաբազայից F-16-ի շարժիչներ են գողացվել

Անհայտ անձինք Իսրայելի ավիաբազայից գողացել են ամերիկյան արտադրության F-16 կործանիչների մի քանի շարժիչներ։ Այդ մասին հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով Walla ինտերնետ պորտալին։

Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է այդ տեղեկությունները և հավելել, որ Իսրայելի ռազմական ոստիկանությունն զբաղվում է գործի քննությամբ։

Կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ, ինչպես նաև այն, թե երբ է կատարվել գողությունը, առայժմ չեն հաղորդվում։
Վարկած կա, որ գողոնը կարող է հանձնված լինել մետաղի ջարդոնի ընդունման կետ, իսկ գողերը ամենայն հավանականությամբ հանցակից են ունեցել ավիաբազայի ներսում։

Հաղորդվում է, որ նախորդ տարի Իսրայելի ռազմական ոստիկանությունը երկրի խոշոր ավիաբազաներից մեկից ոչ հեռու գտնվող մետաղի ջարդոնի ընդունման կետում F-15 և F-16 կործանիչների պահեստամասեր է հայտնաբերել։

Աղբյուր՝ http://ria.ru/world/20121206/913663763.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *