Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող։ Զինծառայողներից մեկը Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում է, մյուսը՝ «Մալայան» ակնաբուժական կենտրոնում։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ զինծառայողների վիճակը ծանր է։
2 wounded servicemen moved to #Yerevan hospitals by helicopter. Their condition is stable #Nkpeace @StateDept @MID_RF @OSCE @francediplo
— MoD of Armenia (@ArmeniaMODTeam) June 17, 2017
«Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում գտնվող զինվորը ստացել է մարմնի բեկորային վնասվածքներ, նա ունի գիտակցություն: «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող զինծառայողը ստացել է աչքերի այրվածքներ: Կարող ենք ասել, որ այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — «Այսօր» լրատվակայքի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Shamshyan.com կայքի տվյալներով՝ վիրավորներն են Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Վարդան Արմենի Հարությունյանը: Վիրավորների նույն անուններն է նշում նաև Armlur.am կայքը։