Ադրբեջանում անցկացվել են ինժեներա-սակրավորային վարժանքներ

Ադրբեջանում անցկացվել է ինժիներա-սակրավորային ստորաբաժանումների մարտավարա-մասնագիտական պլանային վարժանքներ, որոնց ժամանակ իրականացվել են նաև հարձակվողական գործողությունների ապահովման վարժանքներ: Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Կատարվել են ստորաբաժանումներին մարտական պատրաստության բերման, դեպի տեղակայման վայրեր շարժի և վերատեղակայման, ինչպես նաև հարձակվողական գործողությունների ժամանակ ինժեներական աջակցուցություն ցուցաբերելու վարժանքներ:

Հրապարակած լուսանկարներից էլ երևում են սահմանային խոչընդոտների անցման վարժանքների դրվագներ:

Վարժանքներին օգտագործվել են մեխանիզացված կամուրջներ, այդ թվում՝ ՏՄՄ-6 «Գուսենիցա-2» մեխանիկացված ծանր կամուրջ, ИМР ինժեներական արգելափակիչ մեքենա և իսրայելական դյուրակիր ականազերծող POMINS-2 համակարգ:

Ինժիներա-սակրավորային վարժանքներ Ադրբեջանում

Ինժեներա-սակրավորային վարժանքներ Ադրբեջանում

Ինժիներա-սակրավորային վարժանքներ Ադրբեջանում

Ինժեներա-սակրավորային վարժանքներ Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *