Կմիավորվեն Հայաստանի 3 ռազմարդյունաբերական ընկերություններ

ՀՀ կառավարությունը հունիսի 15-ի նիստի ընթացքում հավանության է արժանացրել ՊՆ-ի ներկայացրած «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը»:

Ծրագրով նախատեսված կետերից են.

  • ա) ստեղծել ՀՀ ՊՆ-ում ռազմական գիտահետազոտական կառույց
  • բ) իրականացնել ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասով կազմակերպությունների ստեղծման աշխատանքներ
    • մեքենաշինական և սարքաշինության ոլորտում կմիավորվեն «65 Ռազմական գործարան» ՓԲ (100% պետական բաժնեմաս), «Գառնի լեռ ԳԱՄ» ԲԲ (98,4% պետական բաժնեմաս), «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲ (80% պետական բաժնեմաս) ընկերությունները
    • այլ ոլորտներ`
      • լազերային, օպտիկաէլեկտրոնային ոլորտ
      • ռադիոէլեկտրոնիկա` կապ, ռադիոլոկացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, հետախուզության տեխնիկական միջոցներ,
      • ռազմական քիմիա և այլն:
  • ՌՏՔ ուղղություններով պետական, ոչ պետական բաժնեմասով կազմակերպությունների ձևավորում, նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտատեխնիկական կառույց (կոնստրուկտորական բյուրո կամ գիտահետազոտական ինստիտուտ):

Ավելի վաղ Ռազմինֆոյին ՀՀ ՊՆ ՌԱՊԿ նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից մշակվում է ռազմարդյունաբերական զարգացման ծրագիր, որը պարունակում է կոնկրետ ֆինանսական, տնտեսական և կրթական ծրագրեր: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

«65 Ռազմական գործարան» ընկերության արտադրանքը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

«65 Ռազմական գործարան» ընկերության արտադրանքը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

One response to “Կմիավորվեն Հայաստանի 3 ռազմարդյունաբերական ընկերություններ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *