Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է հրետանային համակարգեր և հրթիռներ

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2016 թ. ընթացքում Թուրքիայի՝ տարբեր երկրներին մատակարարած և այլ երկրներից ներմուծած սպառազինության մասին տարեկան զեկույցը:

Համաձայն զեկույցի՝ 2016 թ. Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է «146 միավոր հրետանային համակարգ և 72 միավոր մեծ հեռահարության հրետանային հրթիռ»:

Զեկույցում չի նշվում, թե կոնկրետ ինչ տեսակի հրետանային համակարգեր և հրթիռներ են մատակարարվել: Ըստ այդմ՝ նշված «հրետանային համակարգերի» ցանկում կարող են լինել ականանետներից մինչև 302 մմ տրամաչափի «Քասըրղա» հրետանային համակարգեր:

2016 թ. ընթացքում Ադրբեջանում ցուցադրվել է թուրքական արտադրության «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Մինչ այդ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել էր 122 մմ տրամաչափի «Սաքարյա» ՀԿՌՀ, 107 մմ տրամաչափի TR-107 ՀԿՌՀ-ներ, թուրքական MKEK ընկերության արտադրության HY1-12 120 մմ տրամաչափի ականանետներ:

Բաց աղբյուրներում տվյալներ կան նաև Ադրբեջանին հարավկորեական K-9 Thunder ինքնագնաց հրետանային համակարգի լուծումներով ստեղծված T-155 Fırtına ինքանգնաց հրետանային համակարգերի վաճառքի մասին, սակայն այդ տեղեկությունները առայժմ չեն հաստատվել:

Ստորև ներկայացնում են արդեն մատակարարված զինտեխնիկայի մարտավատեխնիկական բնութագրերը: Հավելենք, որ սա ամենևին չի նշանակում, որ 2016 թ. ընթացում Թուրքիան չէր կարող մատակարարել այլ, մինչ այդ չմատակարարված զինտեխնիկա, որոնց մասին բաց աղբյուրներում տեղեկություն չկա:

Մատակարարված հրետանային համակարգեր՝

T-300 «Քասըրղա» (Kasırğa) ՀԿՌՀ

  • Տրամաչափը՝ 302 մմ,
  • Հեռահարությունը,
    • առավելագույնը՝ 100+ կմ,
    • նվազագույնը՝ 40 կմ,
  • Հրթիռների քանակը՝ 4,
  • Մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:
Ասդրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից պատկերված զինտեխնիկա՝ «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան

Ադրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից՝ Թուրքիայից գնված «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան (արխիվ)

T-122 «Սաքարյա» ՀԿՌՀ

  • Տրամաչափ՝ 122 մմ,
  • Ուղղորդիչների քանակը՝ 40 հատ,
  • Հեռահարությունը՝ 40 կմ:
Սաքարյա ՀԿՌՀ. Թուրքիայի ԶՈւ

Սաքարյա ՀԿՌՀ. Թուրքիայի ԶՈւ

TR-107 ՀԿՌՀ

  • Տրամաչափը՝ 107 մմ,
  • Հեռահարությունը,
    • առավելագույնը՝ 11+ կմ,
    • նվազագույնը՝ 3 կմ,
  • Հրթիռների քանակը՝ 12,
  • Մարտագլխիկի զանգվածը՝ 8,4 կգ
TR-107 ՀԿՌՀ. Թուրքիայի ԶՈւ

TR-107 ՀԿՌՀ. Թուրքիայի ԶՈւ

HY1-12 ականանետ

  • Տրամաչափը՝ 120 մմ,
  • Հեռահարությունը՝ մինչև 8 կմ,
  • Կրակի տեմպը՝ 7 կրակ/րոպե,
  • Զանգվածը՝ 620 կգ:
Թուրքական արտադրության 120 մմ տրամաչափի  HY1-12 ականանետ

Թուրքական արտադրության 120 մմ տրամաչափի  HY1-12 ականանետ

Չհաստատված մատակարարում՝

T-155 Fırtına

  • Տրամաչափը՝ 155 մմ,
  • Առավելագույն արագությունը՝ 66 կմ/ժ:
Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *