Ռուսաստանի ռադիոտեխնիկական զորքերը 2016-ին հայտաբերել են 2000 օտար մարտական ինքնաթիռ

ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական զորքերը 2016 թվականի ընթացքում հայտնաբերել են 2 հազար միավոր օտարերկրյա մարտական ինքնաթիռ, որոնցից 800-ը՝ հետախուզական: Այս մասին ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ ՌՕՈւ ռազմատեխնիկական զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Կոբանը:

ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական հետախուզության կայան

ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական հետախուզության կայան

«2016 թվականին ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական ուժերը մարտական պատրաստության առաջին աստիճանի են բերվել շուրջ 4 հազար անգամ», — նշել է  ՌԴ ՌՕՈւ ռազմատեխնիկական զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Կոբանը:

Անդրեյ Կոբանի փոխանցմամբ՝ ՌԴ պետական սահմանի խախտման դեպքերը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել են:

Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ստեղծել է միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ, որի նպատակը պահպանության տեղամասում՝ Կովկասում, համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *