Հունիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տարբեր հատվածներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում սպանվել է առնվազն 3, վիրավորվել՝ շուրջ 10 թուրք զինծառայող:
Հունիսի 10-ին PKK-ի մարտիկները հարձակվել են Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերի Շրնաքի նահանգում տեղակայված գումարտակի վրա: Հարձակման արդյունթում սպանվել է 2 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 3-ը. փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հունիսի 11-ին Բինգյոլում քրդական կառույցի դեմ գործողություն իրականացնելու ընթացքում սպանվել է 1 թուրք զինծառայող:
Նույն օրը Հաքքարիում կրկին քրդերի հետ բախումներում վիրավորվել է 3 ոստիկան և 6 զինծառայող:
2015 թ. ամռանից սկսված թուրք-քրդական լայնածավալ զինված բախումները շարունակվում են մինչ օրս, չնայած թուրքական կողմը պարբերաբար հայտնում էր, որ «PKK-ի զինյալներին ամբողջությամբ չեզոքացրել են»: