Մարտական դիրքերում բժշկական ապահովման հարցը կազմակերպելու համար դիրքերում կան դեղարկղեր՝ անհրաժեշտ նվազագույն միջոցների պարունակությամբ: Դրանից բացի, մարտական հերթապահություն իրականացնող յուրաքանչյուր զինծառայող ապահովված է անհատական վիրակապական միջոցներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ՊԲ հրամանատարը նաև հայտնել է, որ ապրիլյան գործողություններից հետո բոլոր գումարտակների բուժակների համար լրացուցիչ արկղեր են կահավորվել, որոնց մեջ առկա են անհրաժեշտ դեղամիջոցներ:
Բացի այդ, վաշտերի սանհրահանգիչները ունեն մարտական հերթապահության ընթացքում ծագող առողջական խնդիրները ամբողջությամբ լուծելու համար նախատեսված պարունակությամբ պայուսակներ:
«Սանիտարական մեքենաներով երբևիցե այսպիսի համալրվածություն չենք ունեցել: Մենք ունենք նաև սանիտարական մեքենաների ռեզերվներ՝ լրիվությամբ կահավորված, ապահովված պատգարակներով և ամեն ինչով»: