ՀՀ նախագահը նշանակել է ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու նոր պետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին ՀՀ  զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին մայիսի 26-ին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Մինչ այս ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը:

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով փոխարինվել է նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը: Գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի փոխարեն ռազմական ոստիկանությունը կղեկավարի գնդապետ Արթուր Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *